Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա:
«Այցի ընթացքում նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ», - ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: