«Ուկրաինայի տարածքում ռուս օկուպանտների այսօրվա հարվածը խոշորագույններից մեկն էր և ուղղված էր կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներին»․ հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլոդոեմիր Զելենսկին իր տեսաուղերձում։
«Այսօր, ՌԴ ԶՈւ հարձակման ժամանակ, արձակվել են տարբեր տեսակի 100-ից ավելի հրթիռներ և շուրջ 100 «Շահեդ» ԱԹՍ-ներ:
Վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին, տարվում են վերականգնման աշխատանքներ։
Այժմ ամբողջ երկրում շարունակվում է ռուսական հարվածի հետևանքների վերացումը։ Սա համակցված ամենամեծ հարվածներից մեկն էր»․ նշել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ինչպես ռուսական նախորդ հարվածների մեծ մասը, այս մեկը ևս նույնքան ստոր է և ուղղված է եղել կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներին: