Միջազգային

«Ձեր անսպառ եռանդը և հմայքը ճանաչում են վաստակել». Լուկաշենկոն՝ Մեհրիբան Ալիևային

«Ձեր անսպառ եռանդը և հմայքը ճանաչում են վաստակել». Լուկաշենկոն՝ Մեհրիբան Ալիևային

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային․

«Ձեր կողմից իրականացվող բազմաբնույթ պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես ուղղված է մարդու բարօրությանը, իսկ Ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդը և հմայքն արժանիորեն հեղինակություն ու ճանաչում են բերել Ձեզ Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս: Բարձր եմ գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»,- ասվում է Լուկաշենկոյի ուղերձում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական