ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, երեքշաբթի կայցելի Կուրսկի ԱԷԿ. այս մասին հայտարարել է Գրոսսին X-ի իր էջում։
Ավելի վաղ Գրոսսին Financial Times-ի հետ զրույցում ասել էր, թե «շատ լուրջ է վերաբերում» ատոմակայանի վնասման ռիսկին. «Ու քանի որ այնտեղ մարտական գործողություններ են ընթանում, ես շատ անհանգստացած եմ»։