Միջազգային

Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկից ցած է նետել կնոջն ու մեկամյա որդուն

Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկից ցած է նետել կնոջն ու մեկամյա որդուն

Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկից ցած է նետել կնոջն ու մեկամյա որդուն, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Կինն ու երեխան մահացել են։ Տղամարդը, նրանց դուրս նետելուց հետո, փակվել է  բնակարանում և սկսել է այնտեղից իրեր նետել ցած:

Ռուսաստանի պետական ​​իշխանությունների տվյալներով՝ 39-ամյա տղամարդը, ով աշխատում է ՌԴ կենտրոնական բանկում, ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ կինը ծնվել է 1988, տղան՝ 2023 թվականին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական