Ռուսաստանը նոտա է ուղարկել գործարար Պավել Դուրովին հասանելիության պահանջով, սակայն Փարիզը համարում է, որ նրա ֆրանսիական քաղաքացիությունը առաջնային է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոտա է ուղարկվել՝ պահանջելով հասանելիություն, բայց նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, որը Ֆրանսիան ընկալում է որպես առաջնային», - հայտարարել է Զախարովան։
Շաբաթ երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Լե Բուրժե օդանավակայանում։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որն իբր ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։