Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հազարավոր փոքր հեռահարության հրթիռների և բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որոնք արձակվել են կիրակի օրը Իսրայելի կենտրոնում գտնվող ռազմավարական թիրախի վրա:
Նեթանյահուն ընդգծել է, որ կիրակի առավոտյան «Հեզբոլլահը» փորձել է հարձակվել Իսրայելի վրա հրթիռներով և անօդաչու սարքերով, և այդ պատճառով բանակը հրաման է ստացել «հզոր կանխարգելիչ հարված հասցնել սպառնալիքը վերացնելու համար»:
«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հազարավոր փոքր հեռահարության հրթիռներ, որոնք բոլորն էլ նպատակ ունեin վնասել մեր քաղաքացիներին և մեր ուժերին: Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք «Հեզբոլլահն» արձակել է երկրի կենտրոնում գտնվող ռազմավարական թիրախի դեմ։ Սա իրավիճակը փոխելու ևս մեկ քայլ է և դեռ վերջը չէ»,- ասել է Նեթանյահուն։