Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում խաղաղ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր և արդյունավետ նավատորմ։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է 2025 թվականին շահագործման հանձնել Hizerries, իսկ 2026 թվականին՝ Muratreis ներքին սուզանավերը:
«Թուրքիան մտադիր է ուժեղացնել ռազմածովային նավատորմը՝ մինչև 2029 թվականը շահագործման հանձնելով նախագծի շրջանակներում մշակված բոլոր սուզանավերը։ Թուրքիան նախատեսում է հասնել այն նպատակին, որին ձգտում էր գրեթե 138 տարի»,- ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ վերջին 22 տարիների ընթացքում Թուրքիան մեծ հաջողությունների է հասել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Մենք աստիճանաբար կապահովենք նաև մեր երկրի հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։