Փոխնախագահ Քամալա Հարիսը Դեմոկրատական կուսակցության համագումարի վերջին օրվա ելույթում ուրվագծել է արտաքին քաղաքականության լայն սկզբունքները և կտրուկ հակադրվել մրցակից Դոնալդ Թրամփին։ Նշենք, որ ընտրություններին մնացել է 11 շաբաթ:
Դեմոկրատական կուսակցության քառօրյա համագումարին 59-ամյա Հարիսը խոստացել է դառնալ «իրատես և գործնական» նախագահ բոլոր ամերիկացիների համար․
«Ժողովրդավարության և բռնապետության միջև չդադարող պայքարում ես գիտեմ իմ դիրքորոշումը և գիտեմ, թե որտեղ է Միացյալ Նահանգների տեղը», - հայտարարել Է նա՝ խոստանալով աջակցել ՆԱՏՕ-ին, Ուկրաինային և «դիմակայել Պուտինի ագրեսիային»։
Հարիսը հայտարարել է, որ ցանկանում է ավարտել պատերազմն այնպես, որ ապահովի Իսրայելի անվտանգությունը և թույլ տա պաղեստինյան ժողովրդին՝ իրացնել ինքնորոշման իրավունքը:
«Հիմա պատանդներին ազատելու և հրադադար հաստատելու գործարք կնքելու ժամանակն է: Թույլ տվեք հստակություն մտցնել. ես միշտ կպաշտպանեմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և միշտ կապահովեմ, որ Իսրայելն իրեն պաշտպանելու հնարավորություն ունենա»,- ասել է Հարիսը։