Միջազգային

Վոլգոգրադի գաղութի 4 աշխատակից մահացել է

Վոլգոգրադի գաղութի 4 աշխատակից մահացել է

Վոլգոգրադի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։ Աշխատակիցներից 4-ը մահացել է, 4-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։ 

«Հանցագործները տարբեր աստիճանի վնասվածքներ են հասցրել 4 աշխատակցի, որոնցից 3-ը մահացել է տեղում, 1-ը՝ հիվանդանոցում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ պատանդներին ազատելու գործողությանը մասնակցած աշխատակիցների մեջ վիրավորներ չկան։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատանդառության ժամանակ վիրավորված աշխատակիցների ընտանիքներին։

Հիշեցնենք՝ կարգապահական հանձնաժողովի նիստում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Հատուկջոկատայիններն ավելի ուշ վնասազերծել էին  պատանդառուներին։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական