Միջազգային

Մոսկվան Կուրսկի հարձակման հարցում Վաշինգտոնի հետքն է տեսնում

Մոսկվան Կուրսկի հարձակման հարցում Վաշինգտոնի հետքն է տեսնում

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով Վաշինգտոնի դերը Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի ԶՈւ հարձակման գործում, հայտարարել է. «Ես հաստատ համոզված եմ, որ Կիևում ոչինչ չեն անում առանց իրենց տերերի թույլտվության»։

Ըստ դեսպանի՝ Ուկրաինայի իշխանությունները չէին համարձակվի «մատը շարժել, ինքնաձիգն ուղղել՝ չունենալով դրա համաձայնությունը Վաշինգտոնից»․ «Կամ, համենայնդեպս, նրանք վստահ են, որ իրենց ցանկացած գործողության կաջակցեն արևմտյան երկրները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական