Baza-ի տվյալներով՝ նավթավերամշակման գործարանում ԱԹՍ-ի հերթական հարձակումը եղել է առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Կրակը դեռ չի հասել կերոսինի ցիստեռններին։ Ենթադրվում է, որ ԱԹՍ-ների նպատակն է կրակը տարածել նաև այնտեղ, ինչը զգալիորեն կավելացնի հրդեհի տարածքը:
Ռոստովի մարզում նավթաբազայի վրա ԱԹՍ-ով հարձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 18-ի առավոտյան: Ի սկզբանե ռուսական իշխանությունները չեն հստակեցրել, թե դա ինչ օբյեկտ է։ Օգոստոսի 22-ին Պրոլետարսկում հրդեհից տուժածների թիվը 42-ից հասել է 47-ի: