Միջազգային

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել զրահակայուն ապակու հետևում

Դոնալդ Թրամփը  ելույթ է ունեցել զրահակայուն ապակու հետևում

Դոնալդ Թրամփը մահափորձից հետո առաջին բացօթյա հանրահավաքում ելույթ է ունեցել զրահակայուն ապակու հետևում։

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նախագահ Բայդենի անվտանգության աշխատակիցների մի մասին տեղափոխել է Թրամփի նախընտրական շտաբ։

The New York Times-ը գրել էր, որ բացօթյա հանրահավաքներում Թրամփի ելույթների ժամանակ կօգտագործվի նաև զրահակայուն ապակի, որը նախկինում կիրառվում էր միայն գործող նախագահների համար։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Փենսիլվանիայում Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ էին հնչել։ Թրամփը թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել: Միջադեպի արդյունքում զոհվել է 1 անձ, ևս 2-ը վիրավորվել են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական