Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունը զանգվածային հաղորդակցությունների ոլորտում, այդ թվում՝ հեռուստատեսային ծրագրերի և տեսալսողական կոնտենտի համատեղ արտադրության․ նշվում է Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների 29-րդ հանդիպման արդյունքում:
Միխայիլ Միշուստինի և Լի Ցյանի բանակցությունները կայացել են օգոստոսի 21-ին՝ Մոսկվայում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են «մեծացնել փոխգործակցությունը զանգվածային հաղորդակցությունների ոլորտում, այդ թվում՝ հեռուստատեսային ծրագրերի և տեսալսողական կոնտենտի համատեղ արտադրության և տարածման, տեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների փորձի փոխանակման, նոր մեդիայի և տեսախաղերի ինդուստրիայի զարգացման, առանցքային իրադարձությունների համատեղ լուսաբանման, հեռուստաալիքների փոխադարձ հեռարձակման ոլորտում»: