Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին կայցելի Թուրքիա։ Նրա այցը նախատեսված է սեպտեմբերին. այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այցի գլխավոր թեման կլինի Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները և տեղի կունենա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին տեղի էր ունեցել վերջին 12 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Եգիպտոս: Երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են 2013 թվականին՝ իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կուսակցության նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, որին Թուրքիան դիտարկում էր որպես դաշնակից։