Ղազախստանի ԱԳՆ-ն Մինսկին կոչ է արել օբյեկտիվորեն գնահատել Աստանայի դիրքորոշումը միջազգային գործընթացներում: Նախարարություն է հրավիրվել Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը։
«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն՝ հավելելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում երկրի ղեկավարի մշակած արտաքին քաղաքական կուրսը ապացուցել է իր արդյունավետությունը:
Ավելի վաղ Լուկաշենկոն «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշատակել էր Ղազախստանը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ Աստանան դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը․ նա կարծիք էր հայտնել, որ ետխորհրդային ոչ բոլոր երկրներն են ի պատասխան նույն կերպ օգնության հասնում: