Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ։ Պատճառը Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան է, որը Մինսկում անվանել են «վանդալիզմ», իսկ իրավապահների գործողությունները՝ «ակնհայտ անբավարար»։
Հիշեցնենք, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր համախոհների հետ այսօր ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլներ է նետել Բելառուսի դեսպանատան շենքի ուղղությամբ: Բաբաջանյանն ու կողմնակիցներն իրենց բողոքն են հայտնել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների կապակցությամբ, որն ասել էր. «Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք»։