Միջազգային

Պուտինը սխալվել է Բեսլանի ահաբեկչությանը զոհ գնացած երեխաների թվի հարցում

Պուտինը սխալվել է Բեսլանի ահաբեկչությանը զոհ գնացած երեխաների թվի հարցում

Կրեմլը հրապարակել է «Բեսլանի մայրեր» հկ ներկայացուցիչների հետ Պուտինի հանդիպման տեսագրությունը, որն առաջինն է վերջին 19 տարվա ընթացքում։ Չորս րոպեանոց տեսանյութում Պուտինը նշում է, որ ահաբեկչությունը խլել է 334 մարդու կյանք, որից 136-ը՝ երեխա։

Նա նշել է Բեսլանի դպրոցի գրավման ժամանակ զոհված երեխաների մեկ այլ թիվ, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի տվյալներին, և կենտրոնացել է «թշնամիների» դեմ Ռուսաստանի ընթացիկ պայքարի վրա։

Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, որոնք, մասնավորապես, տեղադրված են ՄԱԿ-ի կայքում, Բեսլանի դպրոցում ահաբեկչության զոհ է դարձել 186 երեխա:
Ահաբեկչությունից հետո Պուտինը Բեսլանում եղել է ընդամենը երկու անգամ՝ 2004 թվականի սեպտեմբերի 4-ին և 2008 թվականին։ ՌԴ ղեկավարն այս տարի առաջին անգամ այցելել է դպրոց։ Մինչ այս նա «Բեսլանի մայրերի» հետ հանդիպել է միայն մեկ անգամ՝ Մոսկվայում, 2005 թվականին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական