Միջազգային

«Չին-ռուսական հարաբերություններին նոր դարաշրջանում փայլուն ապագա է սպասվում». Լի Ցյան

«Չին-ռուսական հարաբերություններին նոր դարաշրջանում փայլուն ապագա է սպասվում». Լի Ցյան

Պեկինի և Մոսկվայի հարաբերություններն ավելի ամուր են դառնում․ հայտարարել է ՉԺՀ վարչապետ Լի Ցյանը:

«Անցած 75 տարում մեր երկրների հարաբերությունները դիմացել են միջազգային տուրբուլենտության փորձություններին և դառնում են ավելի ամուր և դինամիկ», - ասել է նա Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես:

Պետական գործիչը նշել է, որ կողմերն ամրապնդում են քաղաքական փոխվստահությունը, իսկ հարաբերությունները ձեռք են բերում «նոր կենսունակություն և եռանդ»․

«Վստահ եմ, որ մեր ընդհանուր ջանքերով չին-ռուսական ռազմավարական գործընկերության և համապարփակ փոխգործակցության հարաբերություններին նոր դարաշրջանում փայլուն ապագա է սպասվում», - ասել Է Չինաստանի վարչապետը:

«Իմ այս այցը Ռուսաստան ուղղված է երկու պետությունների ղեկավարների կոնսենսուսի իրականացմանը, դարավոր բարեկամության շարունակմանը, փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը», - Լի Ցյանի խոսքն է մեջբերել Չինաստանի ԱԳՆ-ն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական