Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին կոչ է արել արագացնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի հաստատման գործընթացն ԻԻՀ մեջլիսում։
ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում Ջալալին նշել է, թե որոշ երկրներ ավելի արդյունավետ են օգտվել այն հնարավորություններից, որոնք միջազգային իրադարձություններից հետո բացվել են Ռուսաստանի ավտոմոբիլային և ավտոպահեստամասերի շուկայում։ Ջալալին կոչ է արել ուժեղացնել փոխգործակցությունը իրանական ավտոմոբիլային ընկերությունների և նրանց ռուս գործընկերների միջև։
Նշելով, որ Իրանի և ԵՏՄ անդամ հինգ երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն արդեն ստորագրվել և վավերացվել է այդ միության անդամ երկրների մեծամասնության խորհրդարանների կողմից, իրանցի դիվանագետը կոչ է արել այդ համաձայնագիրը շուտափույթ վավերացնել նաև Իրանի Մեջլիսում: