Միջազգային

20 տարի անց Պուտինն այցելել է Բեսլանի դպրոց

20 տարի անց Պուտինն այցելել է Բեսլանի դպրոց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2004թ. ահաբեկչությունից հետո առաջին անգամ այցելել է Բեսլանի թիվ 1 դպրոց, որն այժմ վերածվել է «Հրեշտակների քաղաք» հուշահամալիրի։ Պուտնը ծաղիկներ է խոնարհել Բեսլանի ահաբեկչության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հիշեցնենք, Բեսլանի ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 1-3-ը. հարձակում էր կատարվել թիվ 1 միջնակարգ դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 314 պատանդ, որից 186-ը՝ երեխա։ Ընդհանուր առմամբ, զոհվել է 333 մարդ` ներառյալ փրկարարները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական