Միջազգային

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել Է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հղվել Կուրսկի մարզ «ապօրինի» մուտք գործած ամերիկացի լրագրողների գործողությունների կապակցությամբ․ հայտնում է նախարարությունը:

Ռուսական գերատեսչությունները քննչական գործողություններ կիրականացնեն ԱՄՆ-ից Կուրսկի մարզ ներթափանցած լրագրողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ամերիկյան մասնավոր զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման ընթացքում ապացուցում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը որպես հակամարտության անմիջական մասնակից․ հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական