ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի ղեկավար Միքայել Աղասանդյանը ՌԻԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք վերադարձի դռները բաց են։
«Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,- ասել է նա։