ՌԴ երեք խոշորագույն արտադրող ընկերություններից երկուսը՝ «Բալթիկան» և «АБ ИнБев Эфес»-ը, հայտարարել են աշնան առաջին օրվանից իրենց արտադրանքի արժեքը բարձրացնելու մասին:
Մանրածախ ցանցերին թարմացված գներով տրամադրված տեղեկատվության համաձայն՝ «Բալթիկայի» գարեջրի մեծածախ գները կբարձրանան մոտ 10% -ով: Միևնույն ժամանակ, «АБ ИнБев Эфес»-ի մոտ կթանկանան արտասահմանյան ապրանքանիշերը. Efes և Bud գարեջրերը կթանկանան 17%, Hoegaarden -ը՝ 15%, իսկ Velkopopovicky Kozel-ը՝ 12%-ով։ Այս ընկերության մյուս խմիչքները կթանկանան 5-10%-ով։
Ռուսաստանում գարեջրի երրորդ խոշոր արտադրողը՝ «Միացյալ գարեջրի գործարանները» (նախկինում Heineken), դեռ չի հայտնել գների բարձրացման մասին: Ընկերության նոր գնացուցակները սպասվում են առաջիկայում:
Օգոստոսի 15-ից կտրուկ աճել են «Մարկետ-Թրեյդ» ՍՊԸ-ի (Red Devil, Jaguar, Trophy, Papa Cid, «Черный Русский», «Казанова», Hunter) թույլ ալկոհոլային արտադրանքի գները՝ 24-32%-ով: Թանկացման պատճառներն են փաթեթավորման արժեքի բարձրացումը, լոգիստիկ ծառայությունների գների բարձրացումը և տարեկան գնաճը: