ՀԱՄԱՍ-ը մերժել է Գազայի հատվածում կրակի դադարեցման անուղղակի բանակցությունների վերջին փուլի առաջարկները: Այս մասին, վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը, օգոստոսի 18-ին հայտնել Է dpa գործակալությունը։
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, շարժման ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել իսրայելական կողմի առաջ քաշած նոր պահանջները: «Միջնորդներից իմանալով, թե ինչ է քննարկվել Դոհայում բանակցությունների վերջին փուլում, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շարունակում է խոչընդոտներ դնել համաձայնագրի ճանապարհին», - կազմակերպության խոսքը մեջբերել է գործակալությունը: Նրանց կարծիքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «նոր պայմաններ և պահանջներ կառաջադրի, որպեսզի տորպեդահարի միջնորդների ջանքերը և երկարաձգի պատերազմը»:
Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ -ը, մասնավորապես, չի գոհացրել Իսրայելի մտադրությունը՝ ռազմական ներկայություն պահպանել Գազայի հատվածի մի քանի կետում, որոնց թվում է Ֆիլադելֆիայի միջանցքը, որն անցնում է հատվածի և Եգիպտոսի սահմանին: