Միջազգային

Իսրայելի բանակցային թիմը վերադարձել է Կահիրեից

Իսրայելի բանակցային թիմը վերադարձել է Կահիրեից

Իսրայելական բանակցային թիմը, որը բաղկացած է Անվտանգության գլխավոր ծառայության, Իսրայելի պաշտպանության ուժերի և Պաղեստինյան տարածքներում գործողությունների համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներից, մեկօրյա բանակցություններից հետո վերադարձել է Կահիրեից, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականն է։

«Իսրայելական բանակցային խումբն օգոստոսի 19-ին վերադարձել է Կահիրեից։ Բանակցությունները տևել են մեկ օր և ընդգրկել են պատանդներին վերադարձնելու գործարքի տարբեր ասպեկտներ»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական