Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ շատ գոհ է Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերություններից․
«Ուզում եմ նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների փոխգործակցության մակարդակից։ 2022թ․ փետրվարին մեր կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը հաջողությամբ իրականացվում է, տեսնում ենք դրական դինամիկա, լավ թվեր՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում։
Մենք համագործակցում ենք ինչպես էներգետիկ, այնպես էլ տրանսպորտային ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հումանիտար կապերին, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտների»,- ասել է Ալիևը։