Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մոտ, նավթի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Արտահոսքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` Վենեսուելայի Էլ Պալիտո նավթավերամշակման գործարանից։
Նշվում է, որ մեծ քանակությամբ ածխաջրածիններ են հայտնաբերվել Բոկա դե Արոայի որոշ լողափերում:
Բացի այդ, արձանագրվել են նավթի խոշոր բծեր, որոնք ողողել են ափերը: