Միջազգային

Իսպանիայում փնտրում են 11-ամյա տղային դանակահարողին

Իսպանիայում փնտրում են 11-ամյա տղային դանակահարողին

Իսպանիայի իշխանությունները փնտրում են նահանգի Մոսեհոն քաղաքի ֆուտբոլային դաշտում 11-ամյա տղայի վրա հարձակված տղամարդուն։

RTVE հեռարձակող ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, երբ երեխաները ֆուտբոլ էին խաղում տեղի սպորտային կենտրոնում։ Մոտ 18 տարեկան տղամարդը դանակով վիրավորել է երեխային, որից հետո ավտոմեքենայով դիմել փախուստի:

Տղան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։ Կասկածյալին փնտրում են տասնյակ ոստիկանական պարեկներ, որոնումներին միացել են նաև ավիացիան և Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները: Կիրակի կեսօրին տեղի բնակիչները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու զոհվածի հիշատակը:

Շուրջ 5 հազար բնակչություն ունեցող քաղաքում եռօրյա սուգ է հայտարարվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական