Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մոտ ապագայում կարող է այցելել Կուրսկի ատոմակայան, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«Գործակալության վերջին լուրերը հաստատել են Ռաֆայել Գրոսսիի պատրաստակամությունը՝ այցելելու Կուրսկի ատոմակայան՝ իրավիճակը գնահատելու համար, կարծես թե, տագնապալի հանգամանքներից ելնելով, դա կարող է տեղի ունենալ շատ շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ Գրոսսին անմիջապես արձագանքել է կայան այցելելու ռուսական հրավերին։
Ավելի վաղ Rosatom-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Գրոսսիին հրավիրել էր մոտ ապագայում այցելել Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք և անձամբ գնահատել իրավիճակը գործող ատոմակայանի շուրջ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Լիխաչովն ընդգծել է, որ ատոմակայանի շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ։