Միջազգային

Ո՞ր մայրաքաղաքում է բնակարանի վարձակալությունն ամենից թանկ

Ո՞ր մայրաքաղաքում է բնակարանի վարձակալությունն ամենից թանկ

Աշխարհի մայրաքաղաքներից մեկ սենյականոց բնակարան վարձելու ամենաթանկ վայրը Լոնդոնն է, ամենաէժանը՝ Կահիրեն։ Նման հաշվարկ է արել Ria.ru-ն։

Այսպիսով, օգոստոսին ամենաշատ գումարը պետք է վճարվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկ սենյականոց բնակարան վարձելու համար. այնտեղ վարձավճարը կենտրոնում բնակարանի համար արժե 2,8 հազար դոլար, իսկ ծայրամասում՝ 2,1 հազար դոլար։

Հաջորդը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնն է, որտեղ բնակարանը կենտրոնում կարժենա 2,5 հազար դոլար, դրանից դուրս՝ 2 հազար դոլար։ Երրորդ տեղում Իռլանդիայի Դուբլինն է, որտեղ քաղաքի սրտում մեկ սենյականոց բնակարանի համար պետք է ամսական վճարել 2,2 հազար դոլար, իսկ ավելի հեռու բնակարանների համար՝ 1,9 հազար։

Լավագույն հնգյակը եզրափակում են Ամստերդամը (Նիդեռլանդներ) և Ռեյկյավիկը (Իսլանդիա), որտեղ մեկ սենյականոց բնակարանի ամսական վարձավճարը կարժենա միջինը 2 հազար 1,8 հազար դոլար։ Տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը՝ 1,84 հազար դոլար միջին վարձավճարով, Կանբերան (Ավստրալիա)՝ 1,79 հազար, Կոպենհագենը (Դանիա)՝ 1,53 հազար, Օտտավան (Կանադա)՝ 1,36 հազար և Օսլոն (Նորվեգիա)՝ 1,3 հազար։
Ամենաէժանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է՝ այստեղ մեկ սենյականոց բնակարանը կենտրոնում արժե 209 դոլար, իսկ ծայրամասում՝ 136 դոլար։ Հաջորդը գալիս է Հնդկաստանի Նյու Դելին, որտեղ բնակարանը կենտրոնում կարժենա 268 դոլար, իսկ դրսում` 151 դոլար, իսկ Վիետնամի գլխավոր քաղաք Հանոյը` համապատասխանաբար 339 և 225 դոլար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական