Միջազգային

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է

Բաթումիի շրջանցիկ ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Sputnik Грузия-ի փոխանցմամբ՝ ճանապարհի երկարությունը 14 կիլոմետր է, այն բաղկացած է 20 կամուրջներից և 5 թունելներից։

Այս պահին բոլոր թունելները հատվել են, արդեն կառուցվել է 19 կամուրջ։ Ճանապարհի բացման ստույգ ժամկետը չի նշվում, սակայն դա տեղի կունենա մինչև տարեվերջ, նշում են ճանապարհային վարչությունից։

▪️Գոյություն ունեցող ճանապարհը հատում է զբոսաշրջային և բնակելի տարածքները՝ դժվարացնելով միջազգային տարանցումը։ Նոր ճանապարհը պետք է թեթեւացնի երթևեկությունը Աջարիայի առողջարանային գոտում և բարելավի բնապահպանական իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական