Կամչատկայի ափերի մոտ 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կմ հեռավորության վրա։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով ժայթքել է Շիվելուչ հրաբուխը։ Մոխրի բարձրությունը կազմել է 8 կմ։