Միջազգային

Ստավրոպոլի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Ստավրոպոլի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն մահացել է, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

««Զլին-42» թեթև շարժիչավոր ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքի ժամանակ` Ռիզդվյանի օդանավակայանից 1,5 կիլոմետր հեռավորության վրա, ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, նա զոհվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ ինքնաթիռի կործանման հետևանքով գետնի վրա զոհեր և ավերածություններ չկան, հրդեհ նույնպես չի բռնկվել։ Ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական