Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել այցելել Կուրսկի ԱԷԿ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել այցելել Կուրսկի ԱԷԿ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին «Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»՝ հաշվի առնելով ռազմական գործողությունները գործող Կուրսկ ատոմակայանում, իր պատրաստակամությունն է հայտնել գնահատել իրավիճակը և այցելել կայան, հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։

Շաբաթ օրը Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Գրոսսին հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում ստեղծված իրավիճակը։ Լիխաչովն ընդգծել է, որ այդ ատոմակայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, նա նաև հրավիրել է Գրոսսիին մոտ ապագայում այցելել Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք և անձամբ գնահատել կայանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Գլխավոր տնօրեն Գրոսսին իր պատրաստակամությունն է հայտնել գնահատել իրավիճակը, այդ թվում՝ կայան այցելելով», - ասել է մամուլի ծառայությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական