Միջազգային

Քննարկվել է Թուրքիայում անտառային հրդեհներին Ադրբեջանի օգնությունը

Քննարկվել է Թուրքիայում անտառային հրդեհներին Ադրբեջանի օգնությունը

Օգոստոսի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 

Էրդողանը բարձր է գնահատել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Թուրքիայում անտառային հրդեհների կանխարգելման համար՝ ընդգծելով, որ հենց հրդեհների մարման ժամանակ է առաջացել BE-200ЧС տեսակի ինքնաթիռի անհրաժեշտությունը, և շնորհակալություն է հայտնել որոշման համար։

Թուրքիայի նախագահը Ադրբեջանի այդ քայլը համարել է երկու երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ևս մեկ դրսևորում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական