Միջազգային

Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու

Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու

Ըստ ադրբեջանական և այլ աղբյուրների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու։ 

Ադրբեջանական «Մինվալը» գրում է Պուտինը պլանավորում է հաջորդ շաբաթվա առաջին կեսին այցելել Բաքու։ Ըստ կայքի՝ այցը նախապես նախատեսված է երկուշաբթի օրը:

BRIEF տելեգրամյան ալիքի փոխանցմամբ էլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 19-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: «Աղբյուրի տվյալներով՝ ներկայումս ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները»: Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը կարող է լինել ռուսական գազի տարանցման հարցը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական