Միջազգային

Կիևը մտադիր է հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին․ TACC

Կիևը մտադիր է հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին․ TACC

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են հարվածներ հասցնել Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններին՝ Ռուսաստանին սադրանքի մեջ մեղադրելու համար։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Խարկովի մարզի Քաղաքացիական-ռազմական օդային երթևեկության վերահսկողության վարչությանը։ 

«Այս պահին հայտնի է Կուրչատովում և Էներգոդարում գտնվող Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների վրա հարձակվելու մտադրության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ 

Նշվում է, որ նման եզրահանգման են եկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների հարցաքննության արդյունքները հաշվի առնելով։ 

Ռազմական թղթակից Մարատ Խայրուլլինը նույնպես հայտնել է, որ Կիևը միջուկային սադրանք է նախապատրաստում։ Նրա տեղեկություններով՝ «շատ մեծ է հարվածի հավանականությունը» Կուրսկի կամ Զապորոժիեի ատոմակայանների վրա։

«Նրանք նախատեսում են հարվածել ատոմակայաններից օգտագործված միջուկային վառելիքի պահեստային տարածքներին»,- գրել է նա իր Telegram ալիքում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական