Միջազգային

Էնթոնի Բլինքենը մեկնում է Իսրայել

Էնթոնի Բլինքենը մեկնում է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 17-ին կժամանի Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու նպատակով, հայտնում է Պետդեպի մամուլի ծառայությունը։

«Բլինկենը կշարունակի դիվանագիտական ինտենսիվ ​​ջանքերը հրադադարի և պատանդների ու կալանավորների ազատ արձակման շուրջ բանակցելու համար՝ Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ ԱՄՆ-ի կողմից ներկայացված անցումային առաջարկի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Բլինքենը կոչ կանի հակամարտության բոլոր կողմերին խուսափել էսկալացիայից և ցանկացած այլ գործողություններից, որոնք կարող են խանգարել համաձայնության հասնելուն, նշել են գերատեսչությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական