Միջազգային

«Ձեր եռանդուն ղեկավարությամբ ռուս ժողովուրդը կհաղթի». Կիմ Չեն Ինը՝ Պուտինին

«Ձեր եռանդուն ղեկավարությամբ ռուս ժողովուրդը կհաղթի». Կիմ Չեն Ինը՝ Պուտինին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը վստահ է, որ Ռուսաստանը կհաղթի «խաղաղության և արդարության համար սրբազան պատերազմում»: Այս մասին նա հայտարարել Է օգոստոսի 15-ին՝ Կորեայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում։

«ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի բանակների և ժողովուրդների միջև բարեկամությունը, որը ձևավորվել և ամրապնդվել է ընդհանուր թշնամու դեմ կատաղի պայքարում, այսօր վերածվել է համապարփակ ռազմավարական գործընկերության, որը նոր, բազմաբևեռ աշխարհի ստեղծման հզոր շարժիչ ուժն է:

Օգտվելով առիթից՝ արտահայտում եմ իմ հաստատակամ համոզմունքը, որ ձեր եռանդուն ղեկավարությամբ հզոր ռուս ժողովուրդը անպայման հաղթանակի կհասնի սրբազան պատերազմում՝ տարածաշրջանային խաղաղության և միջազգային արդարության հասնելու համար»,- ասվում Կիմ Չեն Ինի ուղերձում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական