ՌԴ Կուրսկի մարզի այն տարածքում, որը գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ, ստեղծվել է առաջին զինվորական հրամանատարական կետը:
Այս մասին հայտնել Է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին գերագույն գլխավոր հրամանատարի շտաբում զեկույցի ժամանակ, որի տեսանյութը հինգշաբթի՝ օգոստոսի 15-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղադրել է Telegram-ի իր ալիքում։
«Մենք առաջ ենք շարժվում․ Կուրսկի շրջանում ստեղծվել է ռազմական հրամանատարության գրասենյակ, որը պետք է ապահովի կարգուկանոնը, ինչպես նաև տեղի բնակչության բոլոր կարիքները», - իր հերթին գրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն իր Telegram-ում։ Հրամանատարական կետի ղեկավար է նշանակվել Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևը: