Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Գազայի բանակցություններին

ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Գազայի բանակցություններին

«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր բանակցություններին Կատարում։ Այդ մասին հաղորդել է բրիտանական BBC-ն՝ հղում անելով «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարության անդամներից մեկի հայտարարությանը։ Միաժամանակ Իսրայելը հաստատել է նման բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը։

BBC-ի հետ զրույցում «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչն ասել է, որ խմբավորումը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների, որոնց քողի տակ Իսրայելը շարունակում է պատերազմը»։ Իր հերթին, AFP-ն հայտնում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք ահաբեկչական խմբավորումը կմասնակցի Դոհայում կայանալիք բանակցություններին, որոնք նախատեսված են անցկացնել օգոստոսի 15-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական