ՆԱՏՕ-ի գլխ․ քարտուղարի ներկայիս տեղակալ Միրչա Ջեոանան կթողնի իր պաշտոնը և թեկնածուի կարգավիճակով կմասնակցի Ռումինիայի նախագահական ընտրություններին։ Այդ մասին հայտնել է «Politico» թերթը։
ՆԱՏՕ-ում կարծում են, որ նրա իրավահաջորդը պետք է լինի «արևելաեվրոպական երկրի» ներկայացուցիչ։ Ներկայումս ամենահավանական իրավահաջորդներն են Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախկին նախարար Ռադմիլա Շեկերինսկան և Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մարիա Գաբրիելը։ Թերթի զրուցակիցները հավելել են, որ դաշինքը դիտարկում է Լատվիայի նախկին վարչապետ Կրիսյանիս Կարինսի, ինչպես նաև Լեհաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների թեկնածությունները։