Միջազգային

Ուկրաինան ևս երկու բրիգադ է ուղարկել Կուրսկ

Ուկրաինան ևս երկու բրիգադ է ուղարկել Կուրսկ

Ուկրաինական զորքերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ շարունակվում է արդեն ութ օր։ Ուկրաինան համալրման ու աջակցության է ուղարկել ևս երկու օդադեսանտային բրիգադ՝ 82-րդ և 95-րդ-ը։ Այդ մասին հայտնել է Forbes-ը։

Օդադեսանտային ուժերով ուկրաինական ներխուժման կորպուսն այժմ ներառում է վեց առաջնագծի 6 բրիգադ՝ մասնակի կամ ամբողջական համալրմամբ։ Գումարած երկու առանձին գումարտակ և աթս, հրետանու, հետախուզության և հատուկ նշանակության ուժերի աջակցող ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ, մոտ 15000 զինծառայող: Նշվում է, որ Կուրսկի շրջան ուղարկված բրիգադներից ու գումարտակներից շատերը տեղափոխվում են ռազմաճակատի այլ ակտիվ հատվածներից՝ Պոկրովսկից, Տորեցկից և Չասով Յարից։ Ըստ «Foreign Policy Research Institute»-ի՝ սա խոսում է այս գործողության մեջ Ուկրաինայի ավելի մեծ նպատակների մասին, որոնք ներառում են Կուրսկի տարածաշրջանում Ուկրաինայի երկարաժամկետ ներկայությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական