Միջազգային

Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ

Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն առաջարկել է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ։ Հարավային Կորեայի նախագահը ազգային ազատագրման օրվա կապակցությամբ առաջարկել է Հյուսիսային Կորեայի հետ խորհրդատվական մարմին ստեղծել՝ լարվածությունը նվազեցնելու և տնտեսական համագործակցությունը վերականգնելու ուղիները քննարկելու համար։

Նա հավելել է, որ նման մարմին կստեղծվի, «հենց Հյուսիսային Կորեան գոնե մեկ քայլ կատարի ապամիջուկայնացման ուղղությամբ», և նշել, որ երկխոսությունն ու համագործակցությունը կարող են զգալի առաջընթացի հանգեցնել միջկորեական հարաբերություններում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական