Հնդկաստանի կառավարությունն արագացրել է բանակցությունները ԱՄՆ վարչակազմի հետ՝ Հնդկաստանի զինված ուժերի համար բարձր հեռահարության 31 հատ MQ-9B անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման շուրջ։ Այդ մասին հայտնում է «The Times of India» թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին։