Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում ուկրաինական զորքերի առաջխաղացումը բարդանում է մարզկենտրոնի ուղղությամբ դիմադրությամբ։ Ըստ Կուրսկի գործողությանը մասնակցող զինվորականների՝ ԶՈւ-երը կառուցելու են որոշ պաշտպանական գծեր։
Կուրսկի շրջանում ուկրաինական գործողության ֆոնին Ռուսաստանն սկսել է ստորաբաժանումները դուրս բերել Ուկրաինայից։ Բացի այդ, սկսվել է Կալինինգրադի «ապառազմականացումը»․ ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կասցյունասը։