ԱՄՆ-ն հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 20 միլիարդ դոլարի զենքի լրացուցիչ տրամադրմանը: Մասնավորապես, խոսքը 50 F-15 կործանիչի և 33000 միավոր զինամթերքի մասին է։ Սա պետք է բարելավի Իսրայելի կարողությունը՝ արձագանքելու թշնամու սպառնալիքներին․ նշել են ԱՄՆ Պետդեպում:
ԱՄՆ Կոնգրեսին ուղարկված ծանուցագրի համաձայն՝ F-15 կործանիչները կարժենան 18,25 միլիարդ դոլար և կմատակարարվեն 2029 թվականին։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից կգնի նաև մինչև 50.000 ականանետ և ռազմական փոխադրիչ։