Սիոնիստական ռեժիմն անկախ սուբյեկտ չէ, այլ տարածաշրջանի համար չարորակ ուռուցք է հանդիսանում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։
«Տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդները ութ տասնամյակ բախվել են Պաղեստինում չարիքի և հանցագործության երևույթին, որը հանգեցրել է պաղեստինյան հողի օկուպացմանը, և այս հողում ներկաները բախվել են ամենասարսափելի հանցագործություններին ու ագրեսիաներին:
Եթե արևմուտքն ու ԱՄՆ-ն ցանկանում են չարիքի, ագրեսիայի և հանցագործության հանրագիտարան պատրաստել, ապա նրանց մնում է միայն նայել այս խայտառակ ռեժիմի գործողությունների պատմությանն ու արձանագրությանը»,- հավելել է Բաղերին։