Միջազգային

Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքի կառուցումը կավարտվի 10-15 տարի հետո

Ինդոնեզիայի նոր մայրաքաղաքի կառուցումը կավարտվի 10-15 տարի հետո

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ երկրի նոր մայրաքաղաք Նուսանտարայի շինարարությունը կավարտվի 10-15 տարում։

«Դա դեռ շատ ժամանակ է պահանջում: Այն մեկնարկել է 2021-2022թթ․ և կավարտվի մոտ 10-15 տարի հետո», - ասել է Վիդոդոն։  Նա հավելել է, որ ներկայումս Նուսանտարայի շինարարության միայն 20%-ն է ավարտվել։ Վիդոդոն 2019թ. առաջարկել էր Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու գաղափարը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում՝ մինչև 2024 թվականը։ Այդ նպատակների համար հատկացվել է գրեթե 32 միլիարդ դոլար, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ծրագիրը կասեցվել է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական